National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.05.2017
«Մեր ազգային նպատակն ուժեղ եւ մրցունակ Հայաստանի կերտումն է». Էդուարդ Շարմազանով
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Հարցերն առնչվել են մեր երկրի զարգացման հեռանկարներին՝ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական համատեքստում, ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին, արտաքին քաղաքական գործընթացներին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորմանը, սահմանային լարվածությանը, խորհրդարանական կառավարման համակարգին եւ այլ խնդիրների:

Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության մասին՝ պարոն Շարմազանովն անդրադարձել է ԱԺ նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին՝ կարեւորելով այն հանգամանքը, որ պետության ղեկավարը մեր երկրի զարգացման, առաջընթացի եւ անվտանգության տեսլականը ներկայացրել է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ եւ ռազմավարական ուղղություններով:

«Մեր ազգային նպատակն ուժեղ եւ մրցունակ Հայաստանի կերտումն է՝ ուժեղ նոր սերնդով. դա է Հայաստանի Հանրապետության հարստությունը»,-հավելել է Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է հայ ժողովրդի միասնականությունը եւ հանդուրժողականությունը եւ հավելել, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողություններ գրանցել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական գործընթացներում:

Պարոն Շարմազանովն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին եւ առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, որ մեր երկիրն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am